ԱԱրման Գալոյան

Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը մայիսի 5-ին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.


Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է նախագահ Սարգսյանի այսօրվա հրամանագրում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը մայիսի 4-ին ազատվել էր պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից (Քյարամյանը միաժամանակ կատարում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները): Նույն օրը Քյարամյանը վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Այսօր արդեն նա ազատվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում