ՆՆարե Ոսկանյան

Նախակրթարանները և զարգացման կենտրոնները պարտադիր կլիցենզավորվեն

Նախակրթարանները և զարգացման կենտրոնները պարտադիր կլիցենզավորվեն

Զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը կկարգավորվի՝ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ ԱԺ-ում «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ մինչ օրս յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և առանց որևէ հսկողության, նաև այս ոլորտում ծառայություններ մատուցել: Սակայն այժմ օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է դաշտը: Պատգամավորն ասաց, որ այսուհետ օրենքով նախակրթարանները և զարգացման կենտրոնները պարտադիր կլիցենզավորվեն:

Պատգամավորի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների ծրագիրը կհարմարեցվի  հանրակրթությանը, և երեխաների համար կապահովվի սահուն անցում դեպի դպրոց։

«Տեղի է ունենալու ընդհանուր կրթական գործընթացի, միևնույն ժամանակ երեխաների կարիքների արտաքին և ներքին գնահատում։ Ռեսուրս կենտրոններն ու գնահատման կենտրոնը երեխաների կարիքների գնահատում  կանի, որն էլ ներառականության ապահովման կարևորագույն  չափաբաժինն է»,- ասաց Հովսեփյանը։

Ձեռնարկատիրական գործունեության առումով  լրացուցիչ գործողությունների կարգ ևս կսահմանվի, որոնցով կարող են զբաղվել նախադպրոցական հաստատությունները։ Կլինի հավելյալ աջակցություն, և նախադպրոցական հաստատությունները կունենան նաև ինքնուրույն ֆինանսական միջոցներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում