ԱԱրման Գալոյան

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել հակաճգնաժամային միջոցառումների նախագծեր

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել հակաճգնաժամային միջոցառումների նախագծեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։

Նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները: 

Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Գաղափարների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: 

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների իրականացման նախագծեր՝ տեխնիկական հստակ բնութագրերով և կոնկրետ խնդիրների լուծման ակնկալիքներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում