ՆՆարե Ոսկանյան

Սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն. Թորոսյան

Սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն՝ նախնական 100 հազար արտահագուստի քանակով։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարը հայտարարեց, թե քանակի խնդիր չի լինի նաև արտահագուստի առումով, իսկ արժեքը պայմանավորված կլինի հիմնականում հումքի ինքնարժեքով և լոգիստիկ խնդիրներով: Թորոսյանը կարծում է, որ FFP 3 և N 95 դիմակների քանակը ևս բավարար է: Նա տեղեկացրեց, որ կա նաև լոկալ արտադրող, և այժմ հաստոցի ձեռքբերման աշխատանքների գործընթացի փուլն է, որից հետո այդ հաստ դիմակները ևս կարտադրվեն Հայաստանում:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ հիվանդանոցային համակարգում կա մոտ 350 ազատ մահճակալ. քաղաքացիների մի մասը բուժօգնություն ստանում է հյուրանոցներում, որովհետև չունեն որևէ ախտանիշ:

Անդրադառնալով առողջապահության համակագի ծանրաբեռնվածությանը՝ Թորոսյանը նշեց, որ այն դեռևս տանելի է: «Բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում