ԱԱրման Գալոյան

Հայ-ռուսական օրակարգը բավականին ընդարձակ է. Զոհրաբ Մնացականյան

Հայ-ռուսական օրակարգը բավականին ընդարձակ է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է, դրանց մեջ մտնում են նաև խնդիրներ՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով գազի սակագնի և ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային խնդիր ունենք: Երկու հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ գազի հարցը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում