ԱԱրման Գալոյան

Շրջանակ, որում երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են. ԱԳ նախարարը՝ Արցախյան հիմնահարցի մասին

Շրջանակ, որում երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են. ԱԳ նախարարը՝ Արցախյան հիմնահարցի մասին

Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Արցախյան հարցի փաթեթային շրջանակ, որում երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում պատասխանելով հարցին, թե Արցախյան հիմնահարցի փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը:

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որում մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,-  մանրամասնեց նախարարը: 

Մնացականյանի կարծիքով՝ եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որում մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է նրա դիրքերը բանակցային գործընթացում։ Հարցի նման լուծում, ըստ Մնացականյանի, անհնար է:

ԱԳ նախարարը հավելել է, որ փուլային-փաթեթային տերմինաբանությունը կապված է շատ երևույթների հետ, այն նաև խաղաղ գործընթացի պատմական գործընթացի հետ կապ ունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում