ԱԱրման Գալոյան

Մինչև արտակարգ դրությունը մոտ 1200 տեղամասում տեղադրվել են տեսախցիկներ

Մինչև արտակարգ դրությունը մոտ 1200 տեղամասում տեղադրվել են տեսախցիկներ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Հայաստանում նախքան արտակարգ դրություն հայտարարելը նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար 1000-ից ավելի ընտրատեղամասերում տեղադրվել էին տեսախցիկներ:

«Այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում Կառավարության կողմից առանձին տողով հատկացվեցին միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու հետ կապված: Մենք արդեն սկսել էինք այդ 1500 տեղամասում տեսախցիկներ տեղադրելու աշխատանքները, կազմակերպությունն առկա է: Աշխատանքը նույնիսկ ավելի արագ էր ընթանում, քան համապետական ընտրությունների ժամանակ: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ աշխատանքները դադարեցվեցին, սակայն շարված տեսախցիկները բոլորը հանձնվել են այդ հաստատությունների ղեկավարների պատասխանատվությանը, և վերսկսման պարագայում աշխատանքները շարունակվելու են»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ մոտ 1200 տեղամասում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները: 2000 տեղամասից 1508 տեղամասում կլինեն տեսախցիկներ: ԿԸՀ նախագահի խոսքով, ընտրատեղամասերը, որտեղ քվեարկելու է ընտրողների 92-93 տոկոսը, լինելու են տեսախցիկների ծածկույթում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում