ՆՆարե Ոսկանյան

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում

Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: 

Հայտնում են, որ դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտերը պետք է էլեկտրոնային (առցանց) եղանակով ԳԹԿ (Գնահատման և թեստավորման կենտրոն) ուղարկեն մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը (ժամը 18.00-ը)՝ միասնական քննության համար ԳԹԿ-ի հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Դիմորդները պետք է ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրեն մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: 

 Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Նշենք, որ դիմորդին չի թույլատրվելու ներկայացնել ընդունելության մեկից ավելի դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման:

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվելու են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Մասնագիտությունների մրցույթն անցկացվելու է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվելու է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա լինեն թափուր տեղեր:

Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցելու հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվելու են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում