Արդարադատության նախարար Ռաֆիկ Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է պատգամավորների առաջարկներին։
Ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները, որ վերաբերում էին անձնական ազատության սահմանափակման դեպքում կայացվող կարգադրության ձևին, փոխնախարարն ասաց․ «Երեկվա իմ ելույթում էլ նշեցի, որ արդեն իսկ փոփոխված տեքստում ունենալու ենք որպես կանոն միշտ գրավոր ձևով տրվող կարգադրություններ, բացառություն է լինելու միայն այն դեպքը, երբ անհնարին է տվյալ պահին իրականացնել գրավոր կարգադրությունը։ Անհնարինության դեպքում անձի բանավոր կամ գրավոր պահանջի դեպքում այն պետք է ձևակերպվի գրավոր և տրվի անձին»։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հստակեցվել են երաշխիքները։ Անձնական ազատության սահմանափակման դեպքում անձը պետք է տեղեկացվի անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավուքնի և իր պարտականությունների մասին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկի հիման վրա էլ պարետի կողմից արտակարգ դրության դեպքում միասնականացվել է «միասնական ղեկավարում» հասկացությունը։ Նախատեսվել է անձնական ազատության սահմանափակման նպատակը։ Այն է՝ «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով»։ Գրիգորյանը նշեց, որ այդեզրույթը համընկնում է Սահմանադրության և «Մարդու իրավունքերի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հասկացությանը։ Տեղեկացրեց նաև, որ նախագծից հանվել է տեղաշարժման նորմավորում հասկացությունը, հաշվի առնելով, որ տեղաշարժման նորմավորումը սահմանափակման ներքո է ընկած։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով հստակեցվել և նշվել են միջոցներն ու պետական մարմինների ուժերը որոնք պետք է արտակարգ դրության ժամանակ ներգրավվեն։ Ընդծեց՝ խոսքը պետության կողմից հիմնադրված կամ 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող կազմակերպություններին է վերաբերվում։










