ՆՆարե Ոսկանյան

Կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը․ Արմեն Սարգսյան

Կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: 

«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորու­թյուն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություն­ներին` ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում