ՌՌոզա Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգաց­ման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտ­նե­րում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրաց­նելու կարևորությունը։

Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը  պատ­րաս­տակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշա­հա­վետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսա­նելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առա­վել ամրապնդմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարե­կեցություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում