Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել խորհրդարանի միջադեպի համար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ներողություն խնդրեց ԱԺ-ում իր ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության համար։

«Հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, հայցում եմ ձեր ներողամտությունը՝ նման տեսարանի ականատես լինելու համար: Ստիպված եղա ներքաշվել «բանավեճի» մեջ: Եզրակացությունները կանեք դուք: Այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում ներողություն խնդրելը», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ այսօր Աժ-ում փոխադարձ մեղադրանքներ էին հնչել: Վեճը տեղի էր ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում