ՆՆարե Ոսկանյան

Այդ ո՞ր կառավարությունն է աշխարհում այսօր կարողանում կորոնավիրուս կանխատեսել․ Սիմոնյան

Այդ ո՞ր կառավարությունն է աշխարհում այսօր կարողանում կորոնավիրուս կանխատեսել․ Սիմոնյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ այո, պոպուլիզմ է այն, ինչ առաջարկվում է։ Ընդգծեց, որ պոպուլիզմ է այն, երբ լայն մասսաներին ասվում է ամենահեշտ լուծումը, որն ամենադուրեկանն է։ Սիմոնյանն ընդգծեց, որ այսօր գումարներ տրամադրելու, բաժանելու ուղղությամբ 14 ծրագիր է գործում։ 48 միլիարդ դրամ այսօր տրամադրվում է մարդկանց։ Նշեց՝ այն վերաբերում է մոտ մի քանի հարյուր հազար մարդու։ 

«Այսօր այն, ինչ առաջարկվում է, արվում է այն տրամաբանությամբ, որը պետությունը գտնում է ճիշտ՝ գնահատելով իր ռիսկերը, գումարները, հնարավորությունները, ժամանակահատվածը, որը կա»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա նաև նշեց՝ ասվում է կառավարություն եք՝ կանխատեսեք, բայց այդ ո՞ր կառավարությունն է աշխարհում այսօր կարողանում կորոնավիրուս կանխատեսել։ Սիմոնյանն ընդգծեց, որ ճգնաժամը վերաբերում է բոլորին, և միասին պետք է հաղթահարվեն բոլոր խնդիրները։ 

ԱԺ փոխնախագահը նշեց, որ պոպուլիզմ է նաև, երբ  քաղաքական կուսակցության կողմից իմանում են, թե կառավարությունը նախապես ինչ ծրագիր է անում, և ասում են, որ պետք է այսպես անել։ Նշեց՝ վերջում էլ ասում են, թե՝ տեսա՞ք, ես ասեցի՝ արեցին։ Սիմոնյանը նշեց՝ դա կլասիկ քաղաքական գործչի համար լուրջ չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում