ՆՆարե Ոսկանյան

Բյուջետային ճկուն քաղաքականության համար ԱԺ-ն պետք է Կառավարությանը գործիքներ տրամադրի․ Ենգիբարյան

Բյուջետային ճկուն քաղաքականության համար ԱԺ-ն պետք է Կառավարությանը գործիքներ տրամադրի․ Ենգիբարյան

«Մենք պարտավոր ենք որպես Ազգային ժողով Կառավարությանը տրամադրել գործիքներ, որպեսզի կարողանա ավելի ճկուն իրականացնել բյուջետային քաղաքականությունը»,- ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագիծը։ Նախատեսվում են քաղաքական միջոցառումներ իրականացնել՝ հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք օգտագործելով։ 

Վիկտոր Ենգիբարյանն անդրադառնալով այլ երկրների հետ համեմատությանը նշեց, որ թեև Շվեդիայի կառավարությունը խորհրդարանից որևէ գործիք չէր խնդիրել, ճկունություն ցուցաբերելու համար խորհրդարանն էր նրան գործիքներ տվել։ Պատգամավորն անդրադարձավ նաև այն մեջբերումներին, որ Չինաստանն իր ՀՆԱ-ի 5 տոկոսը ուղղում է ճգնաժամի հաղթահարմանը։

«Մենք աշխարհի ամենառազմականացված պետությունների ցանկում երկրորդ տեղում ենք։ Սա նշանակում է, որ յուրաքանչյյուր քաղաքացի մեր երկրում բանակ պահելու համար վճարում է անգամներով ավելի շատ, քան, օրինակ՝ Չինաստանը։ Չինաստանն այդ ցանկում գրավում է 87-րդ տեղը»,- ընդգծեց Ենգիբարյանը։

Նա նշեց, որ տնտեսության կառուցվածքը ևս պետք է հաշվի առնել։ Ենգիբարյանը նաև ընդգծեց, որ ճգնաժամեր եղել են և կլինեն, բայց առաջին անգամ է երկրում ճգնաժամ, երբ խորհրդարանը, բնակչությունը, սոցիալական տարբեր խմբեր իրենց հայացքն ուղղել են կառավարությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում