Քննարկվում են սեպտեմբեր-հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին ավելի վաղ սկսելու հարցերը. փոխնախարար

ՆՆարե Թադևոսյան

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակելու ենք մինչև ուստարվա ավարտը, բացթողնված դասերը կլրացվեն հաջորդ ուսումնական տարում: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  

Նրա խոսքով՝ նախարարությունը քննարկում է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին մեկ շաբաթ ավելի վաղ սկսելու հարցը:  

Ժ.Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ տեղափոխած գնահատականների հիման վրա, որպեսզի որևէ աշակերտ, որը հնարավորություն չի ունեցել ներգարվվել հեռավար կրթության գործընթացում, չտուժի:  

Փոխնախարարը հայտնեց, որ հանրակրթական ուսհաստատությունների 4-րդ և 9-րդ, ինչպես նաև ավագ դպրոցների 10 և 11-րդ դասարաններում փոխադրման քննություններ չեն լինելու, ավարտական քննություններ չեն լինելու նաև 12-րդ դասարաններում:   

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդներն այս տարի կհանձնեն մեկ քննություն, միասնական քննությունների ցանկը կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընդունելության մեկ քննությունը, ըստ նրա, կազմակերպվելու է համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանմամբ: Այն տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակում, իսկ բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:

Ժ.Անդրեասյանն ասաց, որ դիպլոմները կհանձնվեն մինչև հունիսի 5-ը: Մագիստրատուրայի ընդունելության ժամկետները հունիսի 16-30-ն են, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը: 

Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը, փոխնախարարի խոսքով, կկազմակերպվի ատեստատների գնահատականներով՝ օգոստոսին: 

Այս տարի չեն իրականացվելու նաև մեդալի քննություններ, հավակնորդները հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ տարի:  

Անդրեասյանը հայտարարեց, որ վերջին զանգի միջոցառումը կկազմակերպվի արդեն  կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում