ԱԱրման Գալոյան

ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի Կառավարության հետ սերտ գործակցությունը

ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի Կառավարության հետ սերտ գործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կոնորանավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ Հայաստանի Կառավարությունը մեծապես կարևորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը և շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը: 

Տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի և դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում