ՆՆարե Ոսկանյան

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի ուղերձը Արարատ Միրզոյանին

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի ուղերձը Արարատ Միրզոյանին

Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմել  է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ուղերձում նա գրել է․

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը 2016 թ. հունիսի 2-ի հայտնի բանաձևով արտահայտեց իր դիրքորոշումը: Այսօր մենք Ձեր կողքին ենք՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, ոգեկոչելով  նրանց հիշատակի օրը։ Ցանկանում եմ իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իմ գործընկերներին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ 105 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում