«Ավրորայի» հերոսները և նրանց գործունեությունը

ՇՇողիկ Գալստյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Տարիներ շարունակ Նախաձեռնության հաստատած ավանդույթի համաձայն՝ հայտնի դարձան 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության և ունեցած ազդեցության համար։ 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց  հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո և Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում