Ֆրանսահայ Հակոբ Ղասաբյանը՝ The Voice-ի եզրափակչում

ՆՆարե Ոսկանյան

Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված տաղանդավոր մեր հայրենակից Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով գերել է ֆրանսիացի հայտնի աստղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպոյին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվել համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների թվում։

Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտի փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ Պասկալ Օբիսպոն կընտրի ընդամենը 3 մասնակցի։ 

Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան` ով կանցնի նոկաուտի փորձությունը և ով կերգի Palais des Sports-ում: Պատասխանը կիմանանք այսօր՝ ժամը 21.00-ին TF1 հեռուստաալիքով:

Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում էր փոքրիկ համերգներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում