82-ամյա Արտուշ պապը դարձավ այս տարվա խորհրդանիշը. նրան վարչապետի հանձնարարությամբ ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՄՄարիամ Պետրոսյան

82-ամյա Արտուշ պապը վարչապետի հանձնարարությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իր ծաղիկները դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 


Ավելի վաղ Արտուշ պապը, տեղյակ չլինելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, սակայն ոստիկանները նրան թույլ չէին տվել վերև բարձրանալ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավելի ուշ հայտնել էր, որ բոլորի սրտերը գերած պապիկը, այդուհանդերձ, կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ վարչապետի հանձնարարականով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում