1915 կարճ համարի հաղորդագրությունների արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրամ. Վիրաբյան

ՇՇողիկ Գալստյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները: 

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից, քաղաքացիները կարող են Հայաստանից և Արցախից 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն, և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անուն-ազգանունները: Վիրաբյանը նշեց՝ այդպես քաղաքացիները կխորհրդանշեն իրենց մասնակցությունը: Սփյուռքի հայրենակիցները կարող են 00.374.33.1915.00 համարին ուղարկել հաղորդագրություններ:

Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել  ընդամենը 5 անուն-ազգանուն, որոնք ցանկալի է, որ լինեն հայատառ: Քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ բանակցել են օպերատորների հետ, որոնք մեծ սիրով իրենց  մասնակցությունն են ունեցել այս ակցիային: Հաղորդագրությունների արժեքը, ըստ նրա, կլինի սիմվոլիկ 1 դրամ, թեև օպերատորները ցանկանում էին դա անվճար անել: «Սա ուղղակի որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել բացառապես անվճար»,- ասաց Վիրաբյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը վստահ է, որ մինչև լուսաբաց մեր համաքաղաքացիները, Արցախի հայրենակիցներն ու Սփյուռքի հայ համայնքներն իրենց մասնակցությունն ու ներկայությունը կբերեն Ծիծեռնակաբերդում: Ասաց՝ սա հնարավոր լուծումներից լավագույնն էր, որ առաջարկվում է հայրենակիցներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում