ՌՌոզա Խաչատրյան

Միքայել Մինասյանի գործի հետ կապված Անանյանը խորհուրդ է տալիս սահմանափակվել պաշտոնական հաղորդագրությամբ

Միքայել Մինասյանի գործի հետ կապված Անանյանը խորհուրդ է տալիս սահմանափակվել պաշտոնական հաղորդագրությամբ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տեղեկատվական կենտրոնում Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Թոսունյանը հարց ուղղեց՝ կապված Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործի հետ:

Ի պատասխան՝ Դավիթ Անանյանն այլ մանրամասներ չհայտնեց և  խորհուրդ տվեց սահմանափակվել չորեքշաբթի տարածած պաշտոնական հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առնչությամբ: Միքայել Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում