ՆՆարե Ոսկանյան

Ջրօգտագործող ընկերություններին գարնան ոռոգելի ջուրը կմատակարարվի առանց հասույթ ձևավորելու

Ջրօգտագործող ընկերություններին գարնան ոռոգելի ջուրը կմատակարարվի առանց հասույթ ձևավորելու

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու որոշման նախագիծը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս գործընթացը անվանում են առաջին ջուր։ Խոսքը սելավային ջրերի մասին է, որոնք  այս շրջանում շատ են և ջրային համակարգով հիմնականում Արաքս գետի հունով տեղափոխվում են Հայաստանից դուրս։

«Անհրաժեշտություն է առաջանում գրեթե ամեն տարի, որ այդ ջրերը տրամադրենք քաղաքացիներին։ Այդ ջուրը, միևնույն է՝ հոսում է Հայաստանից, և ցանկանում ենք այն տրամադրել քաղաքացիներին անվճար։ Այս որոշմամբ «Ջրառ» ՓԲԸ-ին առաջարկվում է հնարավորություն տալ հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և այդ ջուրը ջրօգտագործող ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում