ՆՆարե Ոսկանյան

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ Հայաստանի տեսլականը. նախագահի ցավակցական ուղերձը

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ Հայաստանի տեսլականը. նախագահի ցավակցական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավ եմ ապրում «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար, իմ բարեկամ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։

Ասո Թավիթյանը Հայրենիք-Սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը, որը նա կյանքի էր կոչում տարբեր նախագծերի, հատկապես կրթական ծրագրերի ֆինանսավորմամբ։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ են ուսանել կամ վերապատրաստվել ամերիկյան հեղինակավոր բուհերում, մասնավորապես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Ասո Թավիթյանը մշտապես խոսում էր հայրենիքին ու իր ժողովրդին ամեն կերպ աջակցելու անհրաժեշտության մասին, համարելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը մեկ մարմին ու մեկ հոգի են։

Ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Ասո Թավիթյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում