Մեր տեղորոշման սարքերն ավելի էֆեկտիվ են աշխատում, ճանապարհներն աստիճանաբար կբացվեն. Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստին հայտնեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է և թույլատրվել է գործունեությունը մի շարք ոլորտներում։

«Դա պոլիգրաֆիական գործունեությունն է, թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում»,- նշեց փոխվարչապետը։

Ավինյանը նշեց, որ մեծածախ և մանրածախ առևտրի մեջ որոշակի ոլորտներ նույնպես բացվել են։ Տեղեկատվություն և կապ հատվածում օպերատորների համար հնարավորություն է ստեղծվել, որ իրենք կարողանան որոշակի սահմանափակումներով աշխատեցնել իրենց գրասենյակները։

«Բացվել է ամբողջությամբ անշարժ գույքի գարծունեության հատվածը, մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեության հատվածում կրկին որոշ տեսակներ և սպասարկման և այլ ծառայությունների հատվածում կրկին որոշ գործունեության տեսակներ բացվել են»,- նշեց Ավինյանն ու տեղեկացրեց, որ որոշակիորեն փոխվել է տեղաշարժման սահմանափակումների հետ կապված դրությունը։

Հանվել են մարզային անցակետերը և այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ կա դրանք կենտրոնացնելու անհրաժեշտություն՝ նշեց փոխվարչապետը։

«Ինչպես խոստացել էինք՝ մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում և միաժամանակ մեր տեղորոշման սարքերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջությամբ համակարգը ուղարկվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ծրագրավորողները, և ՛ ԱԻՆ աշխատակիցները միասին աշխատում են, և այս համակարգը լրացնում է համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը»,-նշեց Ավինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում