ԱԱրման Գալոյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Այս մասին Հարությունյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: 

«Հարգելի՛ հայրենակիցներ, նախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունն Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում:

Պայմանավորվել ենք շարունակել քաղաքական խորհրդատվությունները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում