ՆՆարե Ոսկանյան

Տեքստիլ արտադրությունների գործունեության մասին նոր որոշում կներկայացվի

Տեքստիլ արտադրությունների գործունեության մասին նոր որոշում կներկայացվի

«Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից»,-խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեքստիլ արտադրամասերի աշխատանքի շուրջ մտահոգություններին։ Նա ընդգծեց, որ այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է, և դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի։

Լիլիթ Մակունցը նաև տեղեկացրեց, որ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում և առաջարկել, որ սահմանվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն ընկերությունները, արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն էկոնոմիկայի նախարարություն։ Կան տեքստիլի արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն և այսօր պարետի  համապատասխան որոշումը կայացվելու է։ 

«Արտադրողները, որոնք  համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, ապա դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում