ԱԱրսեն Մկրտչյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Երկուստեք կարևորվել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների ու հատկապես ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում