Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:

«Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում և վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնևում: 

Կողմերն ընդունել են, որ COVID-19 համավարակով պայմանավորված հետաձգվել են նախկինում համաձայնեցված մարդասիրական  օգնության միջոցառումները: Չեղարկվել են նաև Ժնևում համաձայնեցված նախարարների հանդիպումները դեմ առ դեմ ձևաչափով և համանախագահների այցելությունները տարածաշրջան:

Այնուամենանիվ, շարունակվում է աշխատանքն այդ ուղղությամբ: Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և կոչ են արել ստեղծված իրավիճակում զերծ մնալ սադրիչ գործողություններից, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` հետագա լարվածությունը թուլացնելու համար»: 

 


 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում