ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հերթական բանաձևը. Մնացականյան

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հերթական բանաձևը. Մնացականյան

«Ցեղասպանության կանխարգելման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատավորված է 1998 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ նվիրված Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակին: Այդ շրջանից ի վեր Հայաստանի դիվանագիտական ներուժը հետևողականորեն ստեղծել է բավականին խոր օրակարգ»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ընդգծեց՝ այդ միջազգային օրակարգը ցեղասպանության ու մարդկության դեմ ոճիրների կանխարգելմանն է նվիրված: 

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ջանքերով շարունակական աշխատանք է տարվել  ՄԱԿ-ի տարբեր մարմիններում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, այժմ՝ խորհրդում, համապատասխան միջազգային գործիքներ են համալրել: «Այդ բանաձևերն ուղղված են եղել համալրելու միջազգային գործիքները, կարողությունները՝ կանխարգելելու ցեղասպանությունները»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանը, հանդիսանալով Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը:

«Այն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում է միջազգային հանրության համար հաջորդ աշխատանքների փուլը: Այն էլ ավելի կամրապնդի այդ գործիքների կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նա նշեց, որ այդ բանաձևը հիմա օրակարգում է, բայց համավարակի հետևանքով այժմ Մարդու իրավունքների խորհրդում առկախված են աշխատանքները: Ընդգծեց, որ աշխատանքները վերականգնվելուն պես այդ գործընթացը կհասցվի իր ավարտին: 

Մնացականյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության կանխարգելման միջազգային օր, և հենց այդ օրը՝ 1948 թվականին, ընդունվել  է Ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիան: Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը ստեղծել է այլ ձևաչափեր և պլատֆորմներ, որոնցից մեկն էլ Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումն է: Այս տարի կանցկացվի արդեն 4-րդ ֆորումը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում