ՌՌոզա Խաչատրյան

Անելու ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը․ Հարությունյան

Անելու ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը․ Հարությունյան

Երեկ Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության նիստ է հրավիրել, որի արդյունքում ամփոփել են անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել անելիքները,- տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ևս մասնակցել է խորհրդարանական խմբակցության նիստին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Իմ խոսքում մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ բոլոր ջանքները պետք է ուղղված լինեն մեր երկրի ներքին կայունության և միասնության ապահովմանը, խաղաղ զարգացմանը՝ համագործակցության հրավիրելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ևս:

Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը:

Հանդիպումն, ինչպես միշտ, անցել է կառուցողական մթնոլորտում, և հանրության լայն շրջանակն արդեն վաղվանից տեղյակ կլինի մեր որդեգրած քաղաքական օրակարգի շուրջ ծավալվող բանակցությունների և, իհարկե, դրանց արդյունքների մասին:

Հավաստիացնում եմ, որ անելու ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք ճիշտ իրացնել մեր ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում