Ապրիլի 13-19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 43 վարորդ

ԱԱրևիկ Աբելյան

Ապրիլի 13-19-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մեքենա, որոնցից 11-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 42 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 42 մեքենա։ 32 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 18, թաղանթապատված դիմապակիով` 27 տրանսպորտային միջոց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում