ՆՆարե Ոսկանյան

80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն․ Սարգսյան

80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն․ Սարգսյան

«Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում Կառավարությունն արդեն ծախսել է 12,5 միլիարդ դրամ՝ ավելի քան 460․000 քաղաքացիների համար»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պարետատան ճեպազրույցների ժամանակ:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով այս ամսվա վերջում նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է 1,2 միլիարդ գումարի չափով  աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85․000 ընտանիքի։ 13-րդ միջոցառումը դեռ չի ընդունվել: Այն կընդունվի այս շաբաթ»,- մանրամասնեց Սարգսյանը։

Վարչապետի օգնականն ընդգծեց, որ Կառավորության աջակցության ծրագրերում ներդրվել են նաև մոտիվացիոն մեխանիզմներ։ Օրինակ՝ 8-րդ ծրագրով աջակցում են տնտեսվարողներին՝ հաշվի առնելով նրանց նախկին շրջանառության չափը, որոնք հայտարարագրել են հսկիչ- դրամարկղային մեքենաների միջոցով։

«Մոտիվացիոն ծրագիր ենք ներդրել նաև 14-րդ միջոցառման մեջ՝ խրախուսում ենք լավ սովորելը։ Բարձր  առաջադիմությամբ ուսանողները՝ գերազանցիկները, պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ծրագիր կա նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից։

«Նախնական քննարկման արդյունքում 80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմություն ունեն, 5 տոկոս տոկոսադրույքով տարեկան վարկ ստանալու հնարավորություն»,- ներկայացրեց ՀՀ վարչապետի օգնականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում