ԱԱրման Գալոյան

Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանն ու կամրապնդեք պետականությունը. Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանն ու կամրապնդեք պետականությունը. Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային Լազարևյան ակումբի համանախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շնորհավորական նամակ է գրել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասվում է.

«Հարգելի՛ Արայիկ Վլադիմիրի

Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մենք անտարբեր չենք Ձեր ժողովրդի և Ձեր Հանրապետության ճակատագրի նկատմամբ: Հավատացած եմ, որ Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանը ու կամրապնդեք պետականությունը, կապահովեք երկրի խաղաղ ու բնականոն զարգացումը և հաջողությամբ առաջ կտանեք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Թույլ տվեք մաղթել Ձեզ հաջողություն և առողջություն: Հատկապես մեր օրերում երկուսն էլ արդիական են: Հարգանքով՝ Կոնստանտին Զատուլին»,- գրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում