ԱԱրման Գալոյան

Կան քրեական վարույթներ, որոնք ենթադրաբար առնչություն ունեն Սերժ Սարգսյանի հետ

Կան քրեական վարույթներ, որոնք ենթադրաբար առնչություն ունեն Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ գլխավոր դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ ինչ քրեական գործի շրջանակներում է Սերժ Սարգսյանը հարցաքննվել ԱԱԾ-ում:

«Նախաքննական մարմիններում կան քրեական վարույթներ, որոնք ենթադրաբար առնչություն ունեն Սերժ Սարգսյանի հետ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն առայժմ հրապարակման ենթակա չէ»,- 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մեր ճշտող հարցին՝ ունի՞ նա այդ վարույթներով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, Գ. Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Որևէ այլ քրեական գործով նման դատավարական կարգավիճակ չունի»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ անցնում է պաշտոնավարման օրոք պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով, որն այժմ քննվում է դատարանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում