ՆՆարե Ոսկանյան

Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան. ԱԺ-ն նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան. ԱԺ-ն նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է արտերկրում ապրող այն քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին մեկուկես տարվա ընթացքում առնվազն մեկ տարին ՀՀ-ում չեն եղել: Օրենքի ընդունումից հետո նրանք կկարողանան վերադառնալ Հայաստան և իրենց հետ ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական օգտագործման իրերը, բացառությամբ տրանսպորտային միջոցի:

«Բոլոր մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները և ոչ միայն, եթե վերջին 5 տարվա ընթացքում 1825 օրվա ընթացքում 915-ն առնվազն բացակայել եք ՀՀ-ից, օրենքի ընդունման դեպքում  կկարողանան իրենց հետ բերել անձնական օգտագործման գույքն առանց այդ 5000 եվրո սահմանաչափի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափերով»,- ասաց պատգամավորը:

Գաբրիելյանը շեշտեց, որ կարող են նաև իրենց հետ ներկրել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, եթե այն Հայաստան վերադառնալուց առաջ առնվազն վեց ամիս պատկանել է նրանց:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, բայց ոչ բովանդակային: Առաջարկ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից: Առաջարկել է մինչև 5000 եվրո արժողությամբ սահմանաչափն էլ ավելի բարձրացնել: Գաբրիելյանի տեղեկացմամբ, ընդունելի է, բայց այս պայմաններում անհնար է կյանքի կոչել, քանի որ գործ ունեն ԵԱՏՄ օրենսդրության հետ: Այդ հարցը  փոխանցվել է Կառավարության ներկայացուցիչներին՝ ԵԱՏՄ-ում հնչեցնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում