ՌՌոզա Խաչատրյան

ՀԴՄ կիրառությունը պարտադիր կլինի շրջիկ առևտրի համար․ ԱԺ-ն ընդունեց քննարկած բոլոր նախագծերը

ՀԴՄ կիրառությունը պարտադիր կլինի շրջիկ առևտրի համար․ ԱԺ-ն ընդունեց քննարկած բոլոր նախագծերը

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի այս քառօրյան ավարտվեց: Քվեարկության դրվեցին երեկ և այսօր քննարկված բոլոր նախագծերը։ 

Կառավարության ներկայացրած՝ «ԵԱՏՄ մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 104 ձայնով։

Կառավարության ներկայացրած՝ Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 106 կողմ ձայնով։

Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ, 29 դեմ ձայներով։ 

Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 105 կողմ, 4 ձեռնպահ ձայներով։

Կառավարության ներկայացրած՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած տնտեսական մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունները իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պահպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու մասին 2014թ նոյեմբերի 12-ի համաձայագրին միանալու արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծն ընդունվեց 108 կողմ ձայնով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած՝  Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 105 կողմ, 3 դեմ ձայներով։

Կառավարության ներկայացրած՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 108 ձայնով։

Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում