ՌՌոզա Խաչատրյան

Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չէ․ Միրզոյան

Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չէ․ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հասցեին գովեստի խոսքեր ասաց։ ԱԺ նախագահը նշեց, որ հանձնաժողովը շատ լավ է աշխատում և մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է։ Միրզոյանը հույս հայտնեց, որ երբ ժամկետը սպառվի, ու աշխատանքներն ավարտվեն, ամբողջական տեղեկատվություն կստանա հասարակությունը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ ԱԺ գալուն և հայտարարությանը, թե արտակարգ դրությունից հետո կպատասխանի ապրիլյան իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերին, Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ազատ և ժողովրդավարական պետություն է, և ցանկացած ոք ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել իր կարծիքը։

«Ես կարծում եմ, որ մեր հասարակությունում մեր վերջին շրջանի պատմության հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա։ Ցանկացած հարց, որը հուզում է հասարակությանը, պետք է քննվի»,- նշեց Միրզոյանը։

Իսկ ՀՀ առաջին նախագահի տարածած հայտարարության մասին ԱԺ նախագահը նշեց, որ կարդացել է այն ու դրական է վերաբերվում դրան։

«Էլի եմ ասում՝ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է իր դիրքորոշումը հայտնել։ Կարդացի պարոն Տեր-Պետրոսյանի դիքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, բաներ կան՝ չէ։  Ես չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը այդքան շատ մտահոգիչ է, և կարիք կա սառեցնելու։ Անկեղծ ասած՝ օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չներկայանալու մասին խոսելով՝ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե Խաչատուրովը ճիշտ է արել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում