Ոստիկանությունը իսկապես պետք է փոխվի ու համապատասխանի այսօրվա պահանջներին․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստը սկսեց շնորհավորանքով։ Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է, որի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ոստիկանության պետ Արման Սարգսյանին։

«Ոստիկանությունը ցանկացած պետության, այդ թվում՝ նաև մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է։ Նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ տնտեսական և քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը։ Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։ Այսօր մեր խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն և լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ։ Եվ դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է»,- նշեց վարչապետն ու հայտնեց, որ բավական երկար ժամանակ քննարկվում են բարեփոխումները, որ իշխանությունը նախաձեռնում է իրականացնել ոստիկանությունում։ 

Վարչապետը հայտնեց, որ բարեփոխումները պետք է սկսեին ապրիլի մեկին, սակայն համավարակը փոխեց պլանները։

«Ոստիկանությունը իսկապես պետք է փոխվի, պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, պայմաններին և այն հավակնություններին, որ այսօր մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում են»,- նշեց վարչապետն ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված ոստիկանների հիշատակը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում