Գիտենք ինչ է պետք անել՝ 90 տոկոսով երաշխավորելու, որ վարակն արտադրական տարածք չի մտնի. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ապրիլի 20-ից հետո որոշ ոլորտների վերաբացմանը: Վարչապետը նշեց, որ այսօրվա դրությամբ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կարգավորումների բերումով ամբողջ ընթացքում աշխատել են, և նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, սակայն այդ կորոնավիրուսի դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ:

«Քանի որ մենք այսօր բավականին մեծ թիվ ունենք կորոնավիրուսով վարակվածների՝ դա հիմնականում երեք ճյուղի պատճառով, որոնցից երեկուսը արտադրական ձեռնարկություններ են: Եթե այդ արտադրական ձեռնարկությունները, որտեղ վարակը տարածվեց, չլինեին, ապա մեր հիվանդների թիվն այսօր կիսով չափ քիչ կլիներ: Մենք մինչև ամսի 20-ը ամենօրյա խորհրդակցությունների ժամանակ քննարկում ենք, որ ուզում ենք հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուս ձեռնարկությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ գիտեն, թե ինչ է պետք անել, որ 90 տոկոսով երաշխավորեն, որ վարակն արտադրական տարածք չի մտնի: Այդ փորձը պետք է կիսեն մյուս ընկերությունների հետ, որպեսզի նրանք միջոցառումներ ձեռնարկելով սկսեն աշխատել՝ ապահովագրված լինելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում