ՆՆարե Ոսկանյան

Կենտրոնական բանկը պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ. Գրիգորյան

Կենտրոնական բանկը պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ. Գրիգորյան

Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ մինչ կորոնավիրուսի տարածումը կային բավական հիմքեր, որպեսզի համակարգը բազմաթիվ քայլերի միջոցով օգներ տնտեսությանը:

«Մարտի սկզբից արդեն Կենտրոնական բանկը Ֆինանսական համակարգի հետ սկսեց գրեթե ամենօրյա շփումներ և քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ, որպեսզի օգնենք մեղմելու ճգնաժամի ազդեցությունը: Բանկերի ու նաև Բանկերի միության կողմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են  աշխատելու անհատական մոտեցմամբ՝ վերանայելով հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնելով ժամկետների երկարաձգում և այլն:

Գրիգորյանը նշեց, որ տնտեսության ֆինանսավորումն ավելի խթանելու համար  Կենտրոնական բանկը նվազեցրել է բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով:

Տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը միևնույն ժամանակ աշխատել է բանկերի հետ, և բանկերը նույնպես հայտարարություններ տարածեցին, որ բոլոր ծրագրային հիփոթեքային վարկերը տրամադրվեն այնպես, որ վեց ամիս ժամկետով երակարաձգվեն մարումները, կամ վեց ամսվա ընթացքում մարումներ չկատարվեն:  Նշեց նաև, որ բանկերի հետ աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց  որոշակիորեն վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտար բանկային համակարգին՝ փոքր-ինչ ավելի ճկուն սպասարկելու տնտեսությանը: ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում