ՌՌոզա Խաչատրյան

Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես․ ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես․ ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

Խորհրդարանի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: 

Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վարման կարգով ցանկանում էր ելույթ ունենալ «Լուսավոր Հայաստանի» չընդունված նախագծի վերաբերյալ, Էդմոն Մարուքյանը սկսեց միջամտել: Պատգամավորի բարձրախոսը միացված չէր, և լսելի չէր, թե Մարուքյանն ինչ է ասում:

Արարատ Միրզոյանը հորդորեց՝ որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է միմյանց հանդեպ հարգալից լինել: «Ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես»,- հանդիմանեց Միրզոյանը և հորդորեց միմյանց հետ խոսել հարգալից:

Էդմոն Մարուքյանը փորձեց պարզաբանել խոսքերը, որից հետո էլ ԱԺ նախագահը հայտարարեց նախազգուշացում:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»,- ասաց Միրզոյանը:

Մարուքյանն էլ, ի պատասխան նախազգուշացման, ասաց. «Երեկ, երբ ամբիոնից նույն պատգամավորը ասում էր՝ մանիպուլյատոր, ինչո՞ւ նկատողություն չէիք հայտարարում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր խմբակցությունի՞ց էր»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում