Արցախում այսօր նախագահ են ընտրում․ մեկնարկել է ընտրությունների 2-րդ փուլը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ապրիլի 14-ի համապետական ընտրություններին մասնակցում է նախագահի 2 թեկնածու՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որոնք մարտի 31-ի ընտրությունների արդյունքներով հավաքելով առավելագույն ձայներ՝ անցել են երկրորդ փուլ։ 

Այսօր, ժամը 08․00-ին Արցախում բացվել է 282 ընտրական տեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում:

ԱՀ ոստիկանության տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի, որից 832-ն ընտրություններին կմասնակցի Երևանում ձևավորված ընտրատեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:


 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում