ՆՆարե Ոսկանյան

Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել վերահսկողություն․ Ավինյան

Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել վերահսկողություն․ Ավինյան

«Կալանավորների զբոսանքի թույլտվությունների սահմանափակում չկա, բոլորն էլ օգտվում են այդ իրավունքից»,- այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ԱԺ-ում Արտակարգ դրությունը երկրում 30 օրով երկարաձգելու մասին Կառավարության որոշման քննարկման եզրափակիչ ելույթում Ավինյանն ընդգծեց, որ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները  հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել վերահսկողություն։ Օրինակ՝ ծխախոտի արտադրության ոլորտում  գործում է 13 ընկերություն և 4000 աշխատակից։ Փոխվարչապետը նշեց, որ այդ ոլորտում հնարավոր է իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն՝  սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, պաշտպանիչ միջոցների ապահովման առումով։

Հաջորդ շաբաթ նախատեսվում է տեքստիլ ոլորտում հանել սահմանափակումը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այնտեղ գործում են 800-ից ավել սուբյեկտներ  և ունեն հազարավոր աշխատակիցներ։ Ավինյանն ընդգծեց՝ սահմանափակումների տրամաբանական շղթան կենսական գործունեության տեսակների անխափան աշխատանք է ենթադրում։

Ավինյանը անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան»խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության ներկայացրած առաջարկներին, որով առաջարկվում Է Երևանի մետրոպոլիտենով և ավտոբուսներով կանոնավոր ձևով  ուղևորափոխադրումների կազմակերպումը՝ այլ սահմանափակումները հանելուն համատեղ։

«Պարոն Մարուքյան, տրանսպորտային միջոցներում, մեր գնահատմամբ, վարակի տարածման ռիսկը ամենահավանականներից է, և դուք ապրիլի 1-ին մի հրապարակում էիք արել, որում դրել էիք բեռնված ավտոբուսի նկար և ասել էիք, որ էս ավտոբուսում եթե մի հոգի վարակված եղավ՝ բոլորը վարակված են։ Ավտոբուսը գերբեռնված էր, բայց ռիսկը չի նվազում, եթե ավտոբուսը անգամ չլինի գերբեռնված»,- նկատեց Պարետը:  

Ավինյանը նշեց, որ քանի դեռ վարակի տարածման  տեմպերը չեն հասել այն մակարդակի, որը թույլ կտա պնդել, որ վարակի նվազումը գնում է  դեպի մարում, կարծում է, Կառավարության այս որոշումն ու սահմանափակումները պետք է ընկալելի լինեն հասարակության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում