Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն է կատարվել

ԳԳայանե Թամամյան

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թ. ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով տեղակայվել է համապատասխան տրամագծով շրջան, և երթևեկությունը կազմակերպվում է շրջանաձև, իսկ լուսացույցներն աշխատում են դեղին թարթող ռեժիմով:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում