ՆՆարե Ոսկանյան

Արձագանքները ցույց են տալիս, որ ունենք շատ ավելի լայն լսարան․ Անդրեասյան

Արձագանքները ցույց են տալիս, որ ունենք շատ ավելի լայն լսարան․ Անդրեասյան

«Մի շարք ուղղություններով քայլեր ենք ձեռնարկել կրթության շարունակականության ապահովման համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար կրթության հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչների աջակցությանը, մեթոդական կարգավորմանը»,- այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրեց, որ բովանդակային առումով համագործակցել են Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակում ամեն օր առավոտյան 8։30-ից եթերում են հանրային դասերը:

Նախարարի տեղակալը նաև ներկայացրեց, որ 11։30-12։40-ը Առաջին ալիքի եթերի հանրային դասերի առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են ավագ դասարանների համար։ Նշեց՝ զուգահեռ պատրաստվում են թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր, որոնք արդեն 95-ն են և հասանելի են  Հայկական կրթական միջավայրի Յութուբի էջում, նախարարության Ֆեյսբուքի էջում և հեռահաղորդակցության ընկերությունների համագործակցության շրջանակում նրանց տրամադրած տարածքներում, «Յուքոմ», «Բիլայն», «Ռոստելեկոմ» ընկերությունների բջջային հավելվածներում: Թվային հեռուստատեսության «Յութուբով» դրանք կարող են դիտել ու անվճար բեռնել։

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ տեսադասերը հասանելի են մարզային հեռուստաընկերությունների եթերում, ինչը թույլ է տվել ապահովել ավելի լայն լսարան։ Տեղեկացրեց, որ այս տարվա մարտի 29-ից Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114-րդ ավագ դպրոցում ընդունում են համակարգչային սարքավորումներ, արդեն իսկ հավաքվել է շուրջ 600 համակարգիչ, պլանշետ, հեռախոս, որոնք տրամադրվել են մարզերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում