ՆՆարե Ոսկանյան

Եթե ես նախկիններին նմանվեմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից. Փաշինյան

Եթե ես նախկիններին նմանվեմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից. Փաշինյան

«Չեմ կարծում որ նախկիններին նմանվում եմ, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ կամ զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ, ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ նմանվում նախկիններին, երբ պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընդունվում։

Հարցին, թե երբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու, և արդյոք ժամանակը չէ՞ հանքերը պետականացնելու, վարչապետը պատասխանեց. «Ո՞վ է ասել, որ միայն պետք է նախկին հանցագործներն ու մարդասպանները պատժվեն, իսկ ներկա և ընթացիկ հանցագործները՝ ոչ»։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովում «Ապօրինի գույքի  բռնագանձման օրենքն» արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: 

«Երկրորդ ընթերցմամբ հույս ունեմ՝ կընդունվի, և երբ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո մտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման պրոցես, որը քրեական գործերի հետ կապ չունի»,- նշեց նա: Փաշինյանն ընդգծեց՝ դրանք քաղաքացիական վարույթով են իրականացվելու։

Վարչապետը նաև ասաց, որ նոր համակարգ է ստեղծվելու: Ըստ նրա՝ կոռուպցիոներներից, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել, օրենքը հնարավորություն է տալու, որ դրանք բռնագանձվեն և պետությանը վերադարձվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում