Տարեցները կարող են ստանալ կենսաթոշակը՝ առանց տնից դուրս գալու

ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հորդորում է բոլոր տարեցներին նոր պիտի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին չայցելել «Հայփոստի» մասնաճյուղեր և սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ։

«Ես շատ եմ կարևորում մեր շահառու հանդիսացող տարեցների և խոցելի խմբերի՝ տանը մնալու հանգամանքը։ Կոչ եմ անում նրանց, որ խուսափեն «Հայփոստի» մասնաճյուղեր, սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցով որևէ խնդիր և դժվարություն չեն ունենա։ Անհրաժեշտ դիմումների ժամկետների սպառման դեպքում անգամ հաշվի կառնվի արտակարգ դրության հանգամանքը, և դիմումներին ընթացք կտրվի այս իրավիճակն ավարտվելուց հետո»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում