Նոր սերունդը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում․ Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Այսօր Կառավարության հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։

«Կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։ Հարցը հետևյալն էր՝ անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ՝ այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց։ Մեր երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Արցախի ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին, հայրենիքի պաշտպաններին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա, կարծում եմ, կասկածի տակ չէ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում