Արցախում կայացած ընտրությունները գնահատում ենք դրական. Ալեն Սիմոնյան

ՆՆարե Թադևոսյան

ՀՀ ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելության շրջանակում շրջել են Արցախի գրեթե բոլոր ընտրատեղամասերում, և ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական: Այդ մասին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Նա կարևորեց ԱՀ նախագահի և ԱԺ ընտրություններին ընտրողների բարձր մասնակցությունը: «Կային, իհարկե, խնդիրներ, որոնց շուրջ շատ աշխատելու բան կա, բայց պետք է ասենք, որ այսօրվա տվյալներն արտացոլում են այն պատկերը, որն արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով:

Ենթադրում ենք, որ երկրորդ փուլը կլինի էլ ավելի լավ կազմակերպված և հուսանք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը չի կարող հակազդել դրան, և 14 օր անց կրկին կլինենք այստեղ, քանի որ բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է Արցախում ընտրությունների կայացումը»,- ասաց Ա.Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում